«Լավացման միտումներ չենք տեսնում». Արսեն Թորոսյան.տեսանյութ



«Լարված է մնում հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը, հատկապես ռեանիմացիոն մահճակալների, որոնք որ ամենակարևոր են այս պահին: Ունենք ծանր վիճակում 440 քաղաքացի և ծայրահեղ ծանր վիճակում 55 քաղաքացի, որոնցից 16-ը միացած են թոքերի արհեստական օդափոխության սարքին


Վերջին մի քանի օրերում այս ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը տատանվում 500-ի շրջանակներում. այսինքն, լավացման միտումներ մենք չենք տեսնում և պետք է մեր բոլոր միջոցառումները պահպանենք ավելի ինտենսիվ, որպեսզի այս թիվը չաճի»,- այսօր պարետատան նիստից հետո ընթացող ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած քաղաքացի կարող է լինել կորոնավիրուսային հիվանդության աղբյուր, որի դեմքին նայելով անհնար է պարզել՝ նա հիվանդություն ունի՞, թե՞ ոչ, և հենց նրանք են հանդիսանում վարակի տարածման աղբյուր:

Արսեն Թորոսյանը կոչ արեց ավելի խստիվ հետևել կանոնների պահպանմանը՝ բարդացումներից խուսափելու համար: