-Նիկոլ դիմում գրի հեռացի….հարկավոր են արտահերթ ընտրություններ…



Վերջերս հաճախ եմ նախկին իշխանավորների՝ հատկապես աշոտյան-շարմազանով ՙՙքաղցր երկյակի՚՚` (сладкая парочка), ինչպես նաև ընդդիմադիրների դիմակ հագած նախկինների կցորդ լուսատիտիկների կողմից լսում նման արտահայտություններ:

-Նիկոլ դիմում գրի հեռացի….հարկավոր են արտահերթ ընտրություններ… հաջորդ իշխանությունը մենք ենք….
Մարդ չգիտի խնդա՞, բարկանա՞ թե՞ ինչ անի… Ախր այ սիամական անջատված երկյակ, դուք չեք կարում հասկանաք,որ ներկա իշխանության վրիպումներից ու սխալներց դուք երբեք չեք դառնում ճիշտ ու անթերի, ախր եթե հանկարծ Նիկոլին ատեն, ձեզ չեն սկսելու սիրել,քանի որ ձեզ չենք ատել Նիկոլին սիրելով,ձեզ ատել ենք ու վռնդել ձեր արարքների համար,մեր կյանքից կորսված 20 տարիների համար, դուք գողացել եք իմ պատանեական տարիներս, դուք աններելի արարքներ եք իրագործել և երբեք ու երբեք դուք չեք լինելու իշխանություն Հայաստանում ու հատկապես այս կյանքում:


Իսկ դու չկայացած ընդդիմադիր, նույնիսկ արգելում եմ քեզ երազել ,որ երբևիցէ կդառնաս վարչապետ,քեզ էդ պաշտոնում պատկերացնել էլ անգամ ստորացուցիչ է ինձ համար:
Ի գիտություն ձեզ: Ժողովրդի սերն ու վստահությունը շահելու համար ինքներդ բարին գործեք,այլ ոչ թե սպասեք,որ ուրիշը սխալվի ,մի սպասեք,որ ուրիշին ատելով են ձեզ սիրելու:Սերն ու հարգանքը ձեռք են բերում տարիների ընթացքում ազնիվ ու բարի արարքների շնորհիվ,ոչ թե մեկ ուրիշի հանդեպ վստահությունն ու սերը կորցնելու արդյունքում:

#Հավերժական_մերժվածներ