Հակառակորդի բոլոր թիրախները խոցվել են. ՖՈՏՈ



3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 21-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ:


Հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, հաջողությամբ խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները:

Ստուգվել են զինծառայողների պատրաստության մակարդակը և դաշտային պայմաններում արագ ու ճշգրիտ կողմնորոշվելու կարողությունները: