Տեսանյութ. Նոր խաղ է սկսվել․ Ահա թե ինչու են հրաժարվում հանրաքվեից․ Նոր պարզունակ շանտաժ



«Ժողովուրդ» թերթը գրում է։ Հայաստանի հանրապետության ՍԴ-ի ճգնաժամի լուծման ճանապարհներից մեկը երեկ «Ազատության» եթերում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Եվ եթե այն կյանքի կոչվի,

պարզ է դառնում՝ իշխանությունները հրաժարվում են իրենց նախնական ծրագրից: Ինչպես արդեն գիտենք, ապրիլի հինգին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընդունման դեպքում պետք է իրենց պաշտոններին հրաժեշտ տային ՍԴ-ի 9 անդամներից


7-ը՝ Հրայր Թովմասյանը (նախագահ), Ալվինիա Գյուլումյանը (փոխնախագահ), Արայիկ Թունյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը: Բայց նոր տարբերակի իրագործման դեպքում ոչ բոլոր դատավորներն են, այսպես ասած, տուն գնալու: «Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնք

պաշտոնավարել են տասներկու տարուց ավելի, կդադարեն պաշտոնավարել», – ասել էր Ռուբինյանը:«Այսինքն՝ Ռուբինյանի արտահայտած տարբերակից ակընհայտ է դառնում, որ Հրայր Թովմասյանը շարունակելու է մնալ Սահմանադրական դատարանի անդամ, իսկ այդ պաշտոնին հրաժեշտ կտան ընդամենը

երկուսը: Սակայն նկատենք, որ Հրայր Թովմասյանը միայն կդադարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ, քանզի ընտրվել է ոչ թե վեց տարով, այլ մինչև թոշակի անցնելը, բայց կմնա շարքային դատավոր: Հրայր Թովմասյանը դատավոր էր ընտրվել 2018-ին՝ մարտի երկուսին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.